18.12.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպանին
prev Նախորդ նորություն

Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը

 


Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը։ Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ այսօր առավոտյան դիմակավորված հատուկ ջոկատայինները ներխուժել են ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ «Լեդի Հակոբին» պատկանող Մալաթիայի ոսկու շուկա, ձերբակալել են շուկայի տնօրենին:


Դիմադրության հետեւանմով հատուկ ջոկատայինները ֆիզիկական ուժ են կիրառել՝ հարվածելով և գետնին տապալելով ներկաներին. մեկ կին վնասվածք է ստացել։


Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Նախաքննության ընթացքում մեկ անձ ձերբակալվել է:





 


 

Ո՞ւմ է կաթողիկոսը հեռացրել Գերագույն հոգևոր խորհրդի կազմից. հայտնի են անունները
Հաջորդ նորություն next