Կալասը կրկին փնտրում է «ռուսական հետք»՝ խոստանալով միջամտել ՀՀ ընտրություններին
Լուսանկարը` ՌԲԿ-ի
Եվրոպական դիվանագիտության նորանշանակ ղեկավար Կայա Կալասը, ցուցաբերելով տարածաշրջանային իրողությունների մակերեսային իմացություն, հայտարարել է Եվրամիության պատրաստակամության մասին՝ «օգնելու» Հայաստանին ընտրական գործընթացներում արտաքին միջամտության դեմ պայքարում։
ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը ընդառաջ Կալասը լրագրողներին հայտնել է, թե Հայաստանն իբր ինքն է դիմել Բրյուսելին աջակցության խնդրանքով՝ միաժամանակ պնդելով, որ ընտրությունները սպասվում են հաջորդ տարի:
Հայտնի լինելով իր ընդգծված հակառուսական կեցվածքով՝ Կալասը նախկինում ևս, առանց փաստարկների, հայտարարել էր, թե Ռուսաստանը ակտիվացրել է ապատեղեկատվական արշավները Հայաստանի դեմ։
Հատկանշական է, որ Բրյուսելը պարբերաբար Մոսկվային մեղադրում է Հայաստանում հիբրիդային ազդեցության և ապատեղեկատվության տարածման մեջ՝ այդպես էլ չներկայացնելով որևէ շոշափելի ապացույց։
Մինչդեռ հայկական կողմը, չնայած եվրոպական վեկտորի ակտիվացմանը, այս կոնկրետ հարցում ցուցաբերում է զգուշավորություն և խուսափում է նմանատիպ սուր ու ուղղակի հայտարարություններ անելուց՝ չարձագանքելով ԵՄ-ի կողմից հրամցվող անհիմն մեղադրանքների ալիքին։