24.11.2024
Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը ծրագրում են «Կովկասյան արծիվ» համատեղ զորավարժություններ
prev Նախորդ նորություն

Պուտինը պարզաբանել է, թե որոնք են ԱՊՀ երկրներում անվտանգության սպառնալիքները.

ԱՊՀ երկրներում անվտանգության հիմնական սպառնալիքներն են կազմակերպված հանցագործությունը, թմրանյութերը, ինչպես նաև կոռուպցիան և արտաքին ուժերի ազդեցությունը ներքին քաղաքական իրավիճակի վրա: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մեր երկրների համար շատ այլ մարտահրավերներ կան: Դրանք են կազմակերպված հանցագործությունը, կոռուպցիան, արտաքին ուժերի ազդեցությունը, որոնք այս թե այն կերպ փորձում են ազդել մեր երկրների ներքին քաղաքական իրավիճակի վրա»,-ասել է Պուտինը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների հետ հանդիպմանը:

«Ձեր առջև լուրջ խնդիրներ կան, բազմազան: Եվ ինձ համար շատ հաճելի է նշել, որ համագործակցություն է ձևավորվել, որն արդյունավետ զարգանում է»,- հավալել է Պուտինը:

Նա վստահություն է հայտնել, որ ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները հասկանում են նման համագործակցության կարևորությունը և կշարունակեն զարգացնել այն: