23.04.2025
Նախագահն ԱԺ ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է արել
prev Նախորդ նորություն

ԱԳՆ. Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր

Սանկտ-Պետերբուրգի ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների համաձայն Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր:


Այս մասին թվիթերի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:


Ավելի վաղ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ ճշտում է Սանկտ Պետերբուրգում մետրոյի պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայությունը:


Այսօր Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 10 մարդ: Տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցական հեռագիր է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Սերժ Սարգսյանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան