25.04.2024
Ո՞վ, ո՞ւմ հետ և ինչպես. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանի նոր խորհրդարանի մասին
prev Նախորդ նորություն

Հիասթափություն, անճարություն, լռություն. Ուժերն արձագանքում են արդյունքներին

Եվ այսպես, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ հերթական խորհրդարանական ընտրություններն անցյալում են, քաղաքական ուժերը խելքի են գալիս ծանրաբեռնված ու գերլարված քարոզարշավից ու քվեարկության օրվանից հետո: Հերթով հնչեցվում են առաջին գնահատականները, որոնք վկայում են, որ գոնե այս պահի դրությամբ՝ որևէ ուժ չի պատրաստվում վիճարկել արդյունքները կամ դուրս գալ փողոց պայքարը շարունակելու:

Նոր խորհրդարանում կլինեն Հանրապետականը, Ծառուկյան և Ելք դաշինքները, Դաշնակցությունը: Դուրս են մնացել հնաբնակները՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության վերափոխված «Օրինաց երկիրը» և «Հայ Ազգային կոնգրեսը»: Երկու ուժերն արդեն իսկ արձագանքել են՝ իրենց պարտությունը հիմնավորելով երկրի ու ժողովրդի ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններով և վարչական ռեսուրսի լայնածավալ օգտագործմամբ:


Քրեաօլիգարխիան հաղթեց

«Հայկական վերածնունդ» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այս ընտրությունները ցույց տվեցին վարչական ռեսուրսի լայնածավալ օգտագործումը, թաղային հեղինակությունների և օլիգարխիկ խմբավորումների ակտիվ ներգրավումը ընտրական գործընթացում, իսկ զանգվածային բնույթ կրող ընտրակաշառքի բազմակի բաժանումները, ներառյալ` ընտրության նախորդ գիշերը, վճռորոշ ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա: Կուսակցությունը փաստում է, որ առաջին անգամ Հայաստանում քաղաքական կուսակցությունները, շնորհիվ հեռուստատեսային համակողմանի լուսաբանման, հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը, սակայն գաղափարական գործոնը իր դերը զիջեց նյութական և վարչական գործոններին:

Միևնույն ժամանակ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունից հայտնում են, որ չեն պատրաստվում վիճարկել ընտրությունների արդյունքները, առավել ևս ՝դուրս գալ փողոց ու մասնակցել ետընտրական գործընթացների ու հանրահավաքների:

Այսպիսով, 2000-ականների սկզբից ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժը հրաժեշտ տվեց խորհրդարանին:


Տեր-Պետրոսյանը լավ արդյունք չէր էլ սպասում

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախնական արձագանքը ի հայտ է բերում ընդդիմադիր լինելու այն ողջ ռեսուրսը, որը նա, կարծես, կորցրել էր նախընտրական քարոզչության ժամանակահատվածում: Ավելին, խաղաղության իրենց ծրագրի հիմքում Տեր-Պետրոսյանը աջակցության ձեռք էր մեկնել իշխանություններին, սակայն այդ ձեռքը, ինչպես ցույց են տալիս ընտրությունների նախնական արդյունքները, այդպես էլ մնաց օդում: Եվ ահա հիմա ժամանակն է վերհիշել, որ այդ նույն իշխանությունների պատճառով երկրում ձևավորվել է խայտառակ ու անօրեն իրավիճակ:

«Երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինը օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը՝ դատապարտված կատարյալ թշվառության, ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներ»,- հայտարարել է Տեր-Պետրոսյանը։

Կիսահեգնական կամ գուցե լովին անկեղծ, ՀԱԿ առաջնորդը նշում է, որ իրենց մնում է միայն սպասել, թե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու Ելքը ինչպես են վագրի թռիչքներով զարգացնելու Հայաստանի տնտեսությունը, միլիարդավոր դոլարի ներդրումների հոսք ապահովելու, հզորացնելու Հայոց բանակը, կանխելու հարաճուն արտագաղթը եւ կարգավորելու մեր ժողովրդի առջեւ կանգնած գլխավոր խնդիրը՝ Ղարաբաղյան հակամարտությունը: Իսկ ահա իրենք իրենց օրակարգը, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, ընտրությունների արդյունքներից ելնելով ամենևին չեն փոխելու.

«Մենք հսկայական անելիք ունենք խաղաղության գաղափարը հասարակության լայն շրջանակների հավատամքը դարձնելու ուղղությամբ։ Հայաստանի եւ Ղարաբաղի գոյության, ապահովության ու բարգավաճման այլ երաշխիք գոյություն չունի, քան հարեւանների հետ խաղաղության, հաշտության ու բարիդրացիության հաստատումը», - հայտարարել է Տեր-Պետրոսյանը։


«Ելք»-ը բավարարված է

Նախնական արդյունքների համաձայն՝ նոր խորհրդարանում ներկայացված կլինի ընդդիմադիր «Ելք» դաշինքը, որը, սակայն, ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու խնդիր չունի: Դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով՝ իհարկե, «Ելքի» համար հաղթանակ կլիներ, եթե դաշինքը քաղաքական մեծամասնություն ձևավորեր, բայց հաջողություն է նաև այն 120 հազարից ավելի քաղաքացիներ ազատ ընտրություն են կատարել ու առանց վախենալու ընտրել իրենց:
«Մենք լցոնումներ չենք արձանագրել, կրկնաքվեարկություններ չենք արձանագրել։ Մենք արձանագրել ենք միայն ընտրակաշառքի դեպքերը, ինչի մասին համատարած ասվել է, ահազնագել ենք: Բայց յուրաքանչյուր ձայն, որ տրվել է դաշինքին պահել ենք, այդ ձայնը հասել է տեղ։ Այս առումով մենք ընտրությունները չընդունելու բան չունենք»,- հայտարարել է Մարուքյանը:


Այս պահի դրությամբ լռություն է պահպանում «Ծառուկյան» դաշինքը՝ որևէ մեկնաբանություն կամ գնահատական անցած ընտրություններին նրանք դեռ չեն հնչեցրել: Եվ հայտնի չէ, թե ինչ կանի Գագիկ Ծառուկյանը դաշինքի ստացած 30 մանդատների հետ: Պարզապես հիշեցում Ընտրական օրենսգրքից՝ Ազգային Ժողովի 1/3-ը պետք է լինի ընդդիմություն:


Լիա Խոջոյան


 


 


 

Հայկական ընտրություններ. Ինչո՞ւ տապալվեցին
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online