26.11.2024
Ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 84 հաղորդում
prev Նախորդ նորություն

ԿԸՀ. Ժամը 17.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 50.93 տոկոսը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալների համաձայն՝ ժամը 17.00-ի դրությամբ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 մլն 317.936 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 50,93 տոկոսը:


Այս մասին հայտնել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը: Նա նաև ներկայացրեց մասնակցության տվյալները` ըստ ընտրատարածքների։ Ընտրական տարածքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը թիվ 1 ընտրատարածքում կազմել է 200,217, որոնցից ընտրության մասնակցել են 101,718-ը կամ 50.8 տոկոսը:


Հիշեցնենք, քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմում է  2 մլն 587.706: