24.04.2025
ԳԴ. Հաղորդումների մեծ մասը վերաբերում է այլ անձի փոխարեն կամ կրկնաքվեարկության դեպքերին
prev Նախորդ նորություն

Հայաստանյան ընտրություններ. «Ազատության» լրագրողը ենթարկվել է հարձակման

Կոնդում այսօր հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանը:


Ինչպես պատմել է թղթակիցը, ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ նա նկատել է, որ ընտրողները, նախքան տեղամաս գնալը, մտնում են Հանրապետականի պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի նախընտրական շտաբ: Դուրս գալուց նրանցից մի քանիսի ձեռքին թղթակիցը գումար է նկատել, որից հետո նույնպես մտել է շտաբ:


Տեղում գտնվող անձինք, նկատելով լրագրողին, պարզաբանել են, թե ոչ թե ընտրակաշառք են բաժանում, այլ աշխատավարձ: Այդ ժամանակ շտաբում գտնվող մի խումբ անձինք, այդ թվում՝ երիտասարդներ, հարձակվել են լրագրողի վրա, խլել հեռախոսը, սկսվել է քաշքշուկ և Սիսակ Գաբրիելյանը աչքի հատվածում թեթև վնասվածք է ստացել: Հարձակումը արձանագրել է տեսախցիկը:


Նշենք, որ Ոստիկանությունում միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

Բաց քվեարկության պարտադրանք, ուղորդում. «Ելք» դաշինքը հրապարակել է ընտրախախտումները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար