26.11.2024
ԿԸՀ. Ժամը 11.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 13.32 տոկոսը
prev Նախորդ նորություն

Աշոտյան. Քաղաքական առումով այս ընտրություններին տեխնիկական հեղափոխություն է իրականացվել

Այս ընտրությունների ընթացքն ամբողջությամբ բավարարում է, որպեսզի ՀՀ քաղաքացիներն ազատ կամարտահայտվեն և ընտրեն այն քաղաքական ուժին, որի նախընտրական ծրագիրը հավանել են: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Այս ընտրություններին քաղաքական առումով տեխնիկական հեղափոխություն է իրականացվել»,- նշեց նա:


Աշոտյանը նշեց, որ բնական է կլինեն նաև տեխնիկական խնդիրներ, կլինեն նաև ընտրախախտումների մասին ահազանգեր, բայց, նախ, մինչ այս պահը որեւէ լուրջ խախտում չի եղել և բացի այդ, խորհրդարանական ընտրությունների կազմակերպչական հարցերում ներառված է ավելի քան 50 հազար մարդ՝ դիտորդներ, լրագրողներ և այլն, որոնք կարող են կեղծ ու իրական ահազանգը տարբերակել: Իր հերթին նա հորդորեց տարբերել կեղծ ահազանգերը և հասկանալ, որ Հայաստանում նոր քաղաքական մշակույթ է ձևավորվում:


Ընդհանուր առմամբ ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ իշխող կուսակցությունը նորմալ է գնահատում խորհրդարանական ընտրությունների մեկնարկն ու ընթացքը:


Վերջում նա դիմեց քաղաքական այն ուժերին, որոնք, իր խոսքով, ի սկզբանե գիտեին, որ օլիմպիական սկզբունքով են մտել ընտրապայքարի մեջ և հորդորեց՝ պահպանել այդ սկզբունքը: