2.10.2025
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
prev Նախորդ նորություն

«Հայաստան» խմբակցությունը հրաժարվում է մասնակցել ՔՊ-ի ներկայացրած օրակարգի քննարկմանը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ չի միանալու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությանը՝ քննարկելու «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարության նախագիծը։


Խմբակցության տարածած հայտարարության մեջ ընդգծվում է․


«Հոկտեմբերի 2-ին ՔՊ-ն արտահերթ նիստի օրակարգ է ներառել փաստաթուղթ, որն իրականում Նիկոլ Փաշինյանի կողմից հասարակությանը մոլորեցնելու հերթական փորձն է։ Այն որևէ առնչություն չունի իսկական խաղաղության հետ, որն այսօր կենսական նշանակություն ունի մեր երկրի համար։ Ընդհակառակը, այս նախագիծը չի բավարարում Հայաստանի պետականության իրավական, քաղաքական և անվտանգային նվազագույն չափանիշներին։


ՔՊ-ն փորձում է գերագնահատել Վաշինգտոնում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մինչդեռ, նույնիսկ եթե այդ պայմանավորվածությունները ստորագրվեն, դրանք դեռ պետք է անցնեն ներպետական վավերացման ընթացակարգեր՝ Վիեննայի կոնվենցիայի և ՀՀ Սահմանադրության պահանջների համաձայն։ Անտեսելով այս հստակ նորմերը՝ իշխանությունը շարունակում է զավթել պետական ինստիտուտները՝ ծառայեցնելով դրանք սեփական քաղաքական նպատակներին։


Նախագծում և Վաշինգտոնում ձեռք բերված որևէ փաստաթղթում բացակայում են մեր երկրի համար կարևորագույն կետերը․ ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքներից, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը, արցախահայության անվտանգ վերադարձի իրավունքի ամրագրումը, ինչպես նաև Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման կանխումը։


Սա ոչ թե խաղաղության, այլ հերթական նվաստացուցիչ ու վտանգավոր փաստաթուղթ է, որը նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի և հայ ժողովրդի համար։


Այս կեղծ օրակարգին մենք չենք մասնակցելու։ Այն ամբողջությամբ պատկանում է ՔՊ-ին և չի կարող ներկայացնել Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի հավաքական կամքը»։


 


 

Ջուլհակյան․ Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսել, այլև հզորացնել գործնական քայլերով
Հաջորդ նորություն next
 ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը
30.09.2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը