22.04.2025
ԵՄ-ն մտահոգված է մահմեդական բնակչության ծայրահեղականացմամբ
prev Նախորդ նորություն

Թուրքիայի վարչապետը Եվրամիությանը զգուշացրել է երկրի գործերին չմիջամտել

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Եվրամիությանը նախազգուշացրել է երկրի ներքին գործերին չմիջամտել՝ ելույթ ունենալով ապրիլի 16-ին անցկացվող սահմանադրական հանրաքվեի նախաշեմին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Թուրքիան ոչ մեկի հետ խնդիր չունի, բայց նրանց, ովքեր համառորեն ցանկանում են ճգնաժամ առաջացնել, թույլ չենք տա դա անել: ԵՄ-ը 54 տարի ձգում է Թուրքիայի անդամակցության գործընթացը: Ես ԵՄ-ին զգուշացնում եմ՝ մի միջամտեք մեր ներքին գործերին, զբաղվեք ձեր խնդիրներով: Մի՞թե Քրդական աշխատավորական կուսակցությանը (Թուրքիայում արգելված) եւ FETO-ի անդամներին քողարկելը ձեր գործն է»,- հայտարարել է Յըլդըրըմը:


Թուրքիայի եւ ԵՄ-ի հարաբերությունները սրվել են, երբ Գերմանիայի եւ Նիդեռլանդների իշխանությունները թուրք նախարարներին արգելել են խորհրդարանական կառավարումից նախագահական կառավարման համակարգի փոփոխության սահմանադրական հանրաքվեից առաջ ելույթ ունենալ իրենց երկրներում բնակվող թուրքական ծագմամբ ընտրողների առաջ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է եւս մեկ հանրաքվեի անցկացման հնարավորության մասին, որի ժամանակ նա առաջարկում է հանրաքվեի դնել ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելու նպատակահարմարության հարցը:

Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Թրամփի հետ Ֆինլանդիայում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան