13.10.2025
Միրզոյան-Կուլուբաև հեռախոսազրույց․ քննարկվել են համագործակցության հնարավորությունները
prev Նախորդ նորություն

Ամառը չի նահանջում․ առաջիկա օրերին Հայաստանում շոգ և առանց տեղումների

Օգոստոսն արդեն մոտ է իր ավարտին, բայց ամառային շոգը դեռ չի նահանջում։ Առաջիկա հինգ օրերին Հայաստանի տարածքում տեղումներ չեն կանխատեսվում, ջերմաստիճանի անկում նույնպես չի սպասվում։


Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։


Նրա խոսքով՝ օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 1-ը սպասվում է ջերմաստիճանի փոքր-ինչ բարձրացում։


«Մինչև օգոստոսի 29-ը Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում երեկոյան ժամերին կդիտվեն լեռնահովտային քամիներ, սակայն օգոստոսի 30-ից դրանք ևս կդադարեն», — նշել է Սուրենյանը։ Մասնագետը ընդգծել է, որ հանրապետության ողջ տարածքում շարունակում է պահպանվել հրդեհավտանգ իրավիճակ։


 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար կնշանակվի Վիլեն Արևշատյանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
13.10.2025
Ստեղծվել է «Արցախն իմ սրտում» նոր բարեգործական հիմնադրամ