14.10.2025
Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Հայոց ցեղասպանությունն անձամբ ճանաչելու մասին
prev Նախորդ նորություն

Միրզոյան-Կուլուբաև հեռախոսազրույց․ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:


«Ղրղզստանի ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարին Վաշինգտոնյան համաձայնությունների կապակցությամբ։


Արարատ Միրզոյանը ներկայացրել է ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների և խաղաղության հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով ստեղծվող հնարավորությունների մասով։


Արարատ Միրզոյանը և Ժեենբեկ Կուլուբաևը մտքեր են փոխանակել երկկողմ ձևաչափով և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,- գրված է հաղորդագրությունում։


 


 

Ամառը չի նահանջում․ առաջիկա օրերին Հայաստանում շոգ և առանց տեղումների
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
13.10.2025
Ստեղծվել է «Արցախն իմ սրտում» նոր բարեգործական հիմնադրամ