Փաշինյանի բացահայտ շանտաժը
Այսօրվա ասուլիսում Փաշինյանը նորից հաստատեց իր մտադրությունը ընտրական գործընթացը և սահմանադրական հանրաքվեն անցկացնել հոգեբանական շանտաժի մթնոլորտում․ «կընտրեք ինձ ու իմ թիմին՝ կունենանք խաղաղություն, կասեք ոչ՝ պատերազմ կլինի»։
Ավելին, նա ըստ էության խոստովանեց, որ Սահմանադրությունը փոխվում է ոչ թե ներքին անհրաժեշտությունից ելնելով, այլ Ադրբեջանի պահանջով։
Փաստացի, հանրաքվեն դառնում է պարտադրված երկընտրանք․
«Այո»-ի դեպքում հասարակությունն ընդունում է ադրբեջանական վասալիտետի պայմանը,
«Ոչ»-ի դեպքում՝ ստեղծվում է պատերազմի վտանգ։
Այսպիսի դիլեման ցույց է տալիս, որ Փաշինյանի քաղաքականությունն արդեն հասցրել է մեզ մի հանգրվանի, որտեղ սահմանադրական փոփոխությունները ներկայացվում են ոչ թե որպես ինքնիշխան ընտրություն, այլ որպես արտաքին ճնշումների ու պատերազմի սպառնալիքի հետևանք։
Կարելի է ասել, որ Փաշինյանն ընտրական ցիկլն ու հանրաքվեն կառուցում է ոչ թե դրական օրակարգի, այլ վախի և արտաքին սպառնալիքի միջոցով։ Սա, ըստ էության, հոգեբանական շանտաժ է․ ընտրեք իշխանությանը, քանի որ այլապես պատերազմ կլինի։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց