22.08.2025
Կասեցվել է «Ձյան փաթիլներ» պաղպաղակի կոոպերատիվի որոշ արտադրատեսակների գործունեությունը
prev Նախորդ նորություն

Սահմանադրորեն ընդունելի բոլոր ճանապարհներով պետք է ազատվել այս վարչախմբից․ «ՀայաՔվե»

Փաշինյանն Ազգային ժողովում ունի բացարձակ մեծամասնություն, նաև ոստիկանական ուժեր, և այդպիսով մեր ժողովրդի ակտիվ մասի ընդվզումը պարբերաբար ճնշում է։ Ակտիվ ընդվզողների մի մասն այսօր բանտում է: Այս իրավիճակում պետք է գնալ Ազգային ժողովում Փաշինյանին անվստահություն հայտնելու ճանապարհով։


Դրա համար անհրաժեշտ է օրինական ճանապարհներով հանրային ճնշում գեներացնել Ազգային ժողովի պատգամավորների վրա: Պետք չէ անպայման սպասել ընտրությունների: Ընդհակառակը, սահմանադրորեն ընդունելի բոլոր ճանապարհներով պետք է ազատվել այս վարչախմբից։


Ստեղծված իրավիճակի մեղավորը Փաշինյանին դրսից և ներսից բերած ուժերն են: Հատկապես դրսի ուժերն այնքան զորեղ են, որ ընդդիմությունն իր սահմանափակ ուժերով դեռևս չի կարողանում հաղթել այս պայքարում:


«ՀայաՔվե» քաղաքացիական-հասարակական միավորում

Ճապոնիայում ՀՀ դեսպան Մոնիկա Սիմոնյանն իր հավատարմագրերն է հանձնել կայսր Նարուհիտոյին
Հաջորդ նորություն next