20.10.2025
Վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներն ու Ուկրաինայի ապագայի սցենարները
prev Նախորդ նորություն

Պարտությունը՝ որպես հաղթանակ. իշխանության նպատակը՝ զտում և ահաբեկում

Լուսանկար՝ Sputnik
Լուսանկար՝ Sputnik

Միքայել Սրբազանը դատական նիստի իր խոսքում ոչ միայն պատկերավոր համեմատությամբ ասեց, թե ինչ է լինելու իր գործում ներգրաված ժամանակակից «Տռոյկայի» ներկայացուցիչների հետ, այլ այն պարտվողական իշխանության, ով դատաիրավական համակարգի միջոցով անազատության և թիրախավորման տակ է պահում բազմաթիվ քաղաքացիների:


Դիմելով դատարանին Միքայել Սրբազանը նշում է. «Դուք, պատվարժան դատարան, իմ բնակության հաշվառման հասցեն կարդացիք՝ եպիսկոպոս Սմբատյան փողոց: Վստահ եմ՝ Ձեզ մոտ հարց չառաջացավ՝ ով է եպիսկոպոս Սմբատյանը:


Արտակ Սմբատյանը Շիրակի թեմի առաջին առաջնորդն էր: Բազմաթիվ անգամներ նրան բռնեցի, ձերբակալեցին ու բաց թողեցին, և ի վերջո, 1937թ. հայտնի «տռոյկան» գնդակահարեց նրան: Այսօր նրան գնդակահարողների անունները չկան, վստահ եմ՝ նրանց գերեզմաններին խոտ էլ չի բուսնում, բայց Արտակ սրբազանի անունով փողոց կա: Այսօր չլինի, լինի 10 տարի հետո, ես արդարացվելու եմ, բայց դուք լինելու եք մեղավոր: Ձեր զավակներն ամաչելու են: Չեմ կարողանում հասկանալ՝ Ձեզ ի՞նչն է դրդում մասնակից դառնալ այս խայտառակությանը»:


Ո՞րն է իշխանության նպատակը: Շատ պարզ է` ճանապարհից հեռացնել բոլոր այն անձանց, ովքեր խանգարում են իշխող ռեժիմին հասարակության վրա պարտությունը հաղթանակ ծախելը. մի մասին ուղիղ ազատազրկելու, իսկ մյուսներին` իր ահաբեկման գործողություններով, սպառնալով և շանտաժի ենթարկելով:


Այն, որ իշխանությունը կարողանում է իր ավերիչ արշավանքը շարունակել ոչ թե իրական խաղաղության հաստատելու, այլ տեղեկատվական/քարոզչական դաշտն ու օրակարգն իր տոտալ վերահսկողության տակ պահելու հաշվին է:


ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան


 

Լուսանկարը` abcmedia.am
Հաջորդ նորություն next