18.08.2025
Լուսանկարը` gov.am
prev Նախորդ նորություն

Տրոպիկական շոգեր են մտնում Հայաստան. Երևանում մինչև +39°՝ օգոստոսի 19–20-ին

Լուսանկարը` bavnews.am
Լուսանկարը` bavnews.am

ՀՀ հարավից երկիր են ներթափանցում տաք տրոպիկական օդային հոսանքներ, որոնց ազդեցությունը կլինի առաջիկա 5–6 օրերին (օգոստոսի 18–23), տեղեկացրել է «Արմգիդրոմետկենտրոնի» փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։


Նրա խոսքով՝ օգոստոսի 18–19-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում ցերեկային ջերմաստիճանը կմեծանա 8–10 աստիճանով, իսկ մնացած մարզերում, ներառյալ Երևանը, սպասվում է 4–6 աստիճանի բարձրացում։ Ամենաշոգ օրերը կլինեն օգոստոսի 19–20-ը․ Արարատի դաշտավայրում և Երևանի ցածրադիր հատվածներում կանխատեսվում է +38…+39 °C։


Մոտակա հնգօրյակում տեղումներ չեն սպասվում։ Մետ ծառայությունը նախազգուշացնում է հրդեհավտանգության բարձր մակարդակի մասին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, ինչպես նաև Արարատի դաշտավայրում և Երևանում՝ հորդորելով պահպանել անվտանգության կանոնները։


Սուրենյանի խոսքով՝ անցած շաբաթ ջերմաստիճանը երկրում նկատելիորեն իջել էր, իսկ լեռնային շրջաններում, այդ թվում՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում, բավական ցուրտ էր, սակայն տաք հոսանքների ներթափանցմամբ եղանակը կտրուկ կփոխվի դեպի շոգ։

Լուսանկարը` Sputnik
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` IRNA
18.08.2025
Իրանի նախագահը Երևանում է՝ բարձրաստիճան քաղաքական-տնտեսական պատվիրակությամբ