14.08.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Օդի որակի վերահսկումը խստացվում է․ նոր չափանիշներ ու 16 կայան մինչև 2030

Լուսանկարը` 1lurer.am
Լուսանկարը` 1lurer.am

Կառավարությունը օգոստոսի 14-ին հաստատեց օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացումը՝ այն համապատասխանեցնելով ԵՄ պահանջներին և ԱՀԿ-ի ամենախիստ ուղեցույցներին։


Կարգը սահմանում է մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ, չափման մեթոդներ և դիտակայանների տեղակայման սկզբունքներ։


Անցումն իրականացվելու է երկու փուլով․ 2030-ից ազգային նորմերը կհամապատասխանեն ԵՄ պահանջներին և ԱՀԿ-ի չորրորդ փուլի ցուցիչներին, իսկ 2035-ից կգործեն ԱՀԿ-ի առաջարկած ամենախիստ չափանիշները։


Մինչև 2030-ը նախատեսվում է ամբողջությամբ թարմացնել ենթակառուցվածքը՝ տեղադրելով 14 անշարժ և 2 շարժական կայաններ և արդիականացնել քիմիական լաբորատորիաները՝ օրգանական աղտոտիչների ու ծանր մետաղների չափումները ապահովելու համար։

Լուսանկարը` Sputnik
Հաջորդ նորություն next