ԱՊՀ դիտորդները այցելել են մի շարք մարզեր
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի մոնիթորինգի շրջանակներում ԱՊՀ երկարաժամկետ դիտորդները այցելել են Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովները: Հանձնաժողովների այցելության ժամանակ դիտորդները հնարավորություն են ստացել ծանոթանալ նրանց աշխատանքի հետ և ստացել են նախընտրական քարոզարշավին առնչվող իրենց հետաքրքրող տեղեկություն: Այս մասին ասված է ԱՊՀ դիտարկման առաքելության շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
Դիտորդները նշում են, որ տարածքային և տեղամասային հանձնաժողովները գործնական միջոցներ են ձեռնարկում, որոնք ուղղված են ընտրությունների անցկացման գործընթացին համաձայն Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի պահանջների:
Առաքելության ներկայացուցիչները մասնակցել են տեղամասային ընտրական հանձնաժողովների համար կազմաերպված թրենինգներին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնագետների մասնակցությամբ, որտեղ քայլ առ քայլ բացատրվում էր ընտրության ընթացակարգը տեխնիկական սարքավորումների օգտագործմամբ:
ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է իր աշխատանքը: