9.06.2025
Կարապետյան. Մենք որևէ պատճառ չունենք, որպեսզի չունենանք բարեկեցիկ պետություն
prev Նախորդ նորություն

Արցախում վերջին 10 տարիներին տնտեսական աճի միջին տարեկան ցուցանիշը մոտ 10% է կազմել

Արցախում վերջին 10 տարիների ընթացքում տնտեսական աճի միջին տարեկան ցուցանիշը մոտ 10% է կազմել: Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:


Նրա խոսքով, 2015 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է շուրջ 3 հազար ԱՄՆ դոլար, որը մոտ 4 անգամ գերազանցում է 2006 թվականի մակարդակը: Ներդրումների միջին տարեկան աճը 2006–2015 թվականներին կազմել է շուրջ 30%:


«Այդ տարիներին իրական ակտիվներում իրականացված ներդրումների ավելի քան 31,7%-ը իրականացվել է արդյունաբերության ոլորտում, իսկ ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը տարեկան կտրվածքով կազմում է շուրջ 33%»,- գրառել է Աբրահամյանը:

Գագիկ Ծառուկյան. Ընտրեք ոչ թե անձ, այլ համակարգ. Ձեր ձայնը՝ ուժ է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին