15.09.2025
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսել. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Գործող իշխանությունը «ամրոցի դարպասները» բացելուց է խոսում, և դա ՀՀ ներխուժման մասին է

ՔՊ-ի ընտրյալ, իսկ իրականում` նշանակված նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքում հայտարարել է, որ «Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասներն են դառնալու հետագա զարգացման համար, եթե մենք կարողանում ենք այդ դարպասները բացել (նկատի ունի Մեղրիի հատվածով)` ապագան զարգացման առումով մեծ հնարավորություններ է տալու մեզ»:

Նախ, այո´, Ադրբեջանին ու Թուրքիային միջանցք տրամադրելը ձեզ` ձեր քաղաքական թիմի համար, հնարավորություններ կարող է բացել, բայց դուք քիչ կապ ունեք հայ ժողովրդի և հայկական օրակարգի հետ:

Երկրորդ, լեզվամտածողությունն իրեն ասում է. գործող իշխանությունները «ամրոցի դարպասները» բացելուց են խոսում, սակայն դա ոչ թե տնտեսական զարգացման, այլ Հայաստան ներխուժման մուտքն է` տնտեսական անվան ներքո քաղաքական վերահսկողության հսկիչ փաթեթը վերցնելու նպատակով:

Իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղում է հասարակությանը համոզելու` չկենտրոնանալու միջանցք տերմինի, պրոցեսի քաղաքական հետևանքների կամ գեոպոլիտիկ ցունամիների վրա, միայն մտածի փողի, նյութականի և անձնական շահագրգռվածության մասին, ինչը խաբուսիկ էֆեկտ է ունենալու:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան


 

Իշխանությունը, որը չունի ազգային հիմք, դառնում է ժամանակավոր կառավարման մարմին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
15.09.2025
Հայաստանում Ղազախստանի դեսպանն արժանացել է Բարեկամության շքանշանի