31.07.2025
Հայաստան-Իրան հարաբերությունները պետք է հիմնված լինեն ազգային անվտանգության փաստաթղթի վրա
prev Նախորդ նորություն

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսել. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀԷՑ-ի կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը ազատվում է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի բոլոր կադրերից ու հիմնականում աշխատանքից հեռացնում է գլխամասերի ղեկավարներին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ լավագույն մասնագետներին, տարիների աշխատանքային փորձ ունեցող վերադաս աշխատակիցներին Պետրոսյանն ու իր թիմը հրավիրոմ են, ներկայացնում իրենց տեսլականը, քաղաքական ուղղվածությունը, եւ ով հակառակվում է՝ միանգամից ազատում են աշխատանքից: Տպավորություն է, որ առաջիկայում այս աշխատելաոճը շարունակվելու է. Պետրոսյանի առջեւ Փաշինյանը խնդիր է դրել ազատել բոլոր այն մասնագետներին, որոնք իրենց քաղաքական կամակորությունները անգամ չեն կիսում: Ռոմանոս Պետրոսյանը, ըստ մեր աղբյուրների, հենց դրա համար էլ «գործուղվել» է ՀԷՑ, որպեսզի կադրային ջարդ իրականացնի: Եվ առանց օրենքի տառ պահելու՝ նա անում է ինչ կամենա»։


«Իրավունք» թերթը գրում է. «Եկեղեցու դեմ արշավ իրականացնողների, այսպես ասած, բանակն ամեն մեկն իր թաղում, մարզում հարցումներ է իրականացնում, ու ըստ այդ հարցումների է, որ արշավը հետաձգվել է։ ՔՊ մեր աղբյուրների համաձայն` հասարակությունը չի կիսում վերջիններիս ագրեսիան եկեղեցու դեմ, ավելին՝ հարցվածների մեծ մասը հորդորել են ՔՊ-ականներին չմտնել նման թեմաների մեջ: «Ձեզանից հետո էդ կեղտը մնալու է Ձեր էրեխեքի փեշերին»,-ասել են հարցվածների մեծ մասը։ Ըստ այդմ էլ, Փաշինյանին զեկուցվել է իրավիճակը, ով էլ «թայմաութ է» վերցրել՝ մինչեւ կոմպրոմատներ հավաքելը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Դուք Հայաստանի Հանրապետությանը դրել եք մեղադրյալի աթոռին, ասում եք՝ Արբիտրաժով փողեր ա, որ տալիս եք, արդեն բաժանում եք», – իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հենց այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, երբ «Ժողովուրդ օրաթերթի թղթակիցը հարցրեց, թե արդյոք չի շատանա Կառավարության բեռը, երբ ՀԷՑ-ը դիմի Արբիտրաժ, եւ արդյոք Կառավարությունն ի վիճակի կլինի այդ միլիոնները վճարելու։ Փաշինյանը շարունակեց. «Իսկ ո՞վ ա ասել, որ Հայաստանը Արբիտրաժում պարտվելու է։ ՀՀ-ն էս վերջին շրջանում Արբիտրաժում մի քանի գործերով հաղթել ա։ Այսինքն, որ ասում եք՝ «Արբիտրաժ» վե՞րջ: Էլի խուճապը տարածվեց, փախեփախը սկսվեց»,- հավելել էր նա։


Որպեսզի խոսեինք փաստերով, հարցում ուղարկեցինք ՀՀ Կառավարություն՝ տեղեկանալու, թե Հայաստանի Հանրապետությունը արբիտրաժային դատարանում, Հայաստանի դեմ ներկայացված հայցերի շրջանակում, որ դեպքերում է հաղթանակ տարել։ Այս պահին արբիտրաժային դատարանում քանի հայց կա ընդդեմ Հայաստանի, եւ որքան պարտավորություն ունի Հայաստանը այդ հայցերի շրջանակում, որքան են կազմում հայցապահանջները (խնդրել էինք ներկայացնել դոլարով)։


Հարցման պատասխանից հասկանում ենք, որ արբիտրաժային դատարանում ՀՀ-ի դեմ հայցապահանջի չափը կազմում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլար։ Իսկ Հայաստանը հաղթել է 2 դեպքում. առաջինը՝ «Էդմոնդ Խուդյանը եւ «Արին Կապիտալ Ինվեսթմենթս» ընկերությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» դատի շրջանակում: Ըստ այդմ, վերջիններիս վրա դրվել է համապարտ պարտավորություն՝ Հայաստանի Հանրապետությանը վճարել 337,466.34 ԱՄՆ դոլար՝ ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին վճարված կանխավճարի չափով, ու 400,000 ԱՄՆ դոլար՝ որպես արբիտրաժային գործի շրջանակում Հայաստանի Հանրապետության կատարած իրավաբանական ծախսերի փոխհատուցում:


Արբիտրաժային 2-րդ հաղթանակը «Ջ. Բորկովսկին եւ Ռասիա ՖԶէ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործն է, որով ամբողջությամբ մերժվել են հայցվորների պահանջները եւ պարտավորեցրել վերջիններիս Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցել ընդհանուր 2,783,250.09 ԱՄՆ դոլար, ինչը հետագայում հարուցված չեղարկման վարույթի արդյունքում հայցվորների կողմից կատարվել է: ՀՀ Կառավարությունից «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնապես տեղեկացրին, թե Հայաստանի Հանրապետության դեմ դեռ մնում են «Walnort Finance Limited-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «Amulsar Investor Ventures LLC-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «Sanitek S.a.r.l., Sari Haddad եւ Elias Doumet-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «էյր Արաբիան» ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործերը։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի համար կապ չունի՝ մեկ գործ ավելի կամ պակաս. արտաքին եւ ներքին պարտքը կայծակնային արագությամբ աճում է, Հայաստանի դեմ հայցերն ավելանում ու ավելանում են: Կարեւորը՝ ինքն իր աթոռին է, «փախեփախ» չի անում, մնացածը կվճարի հպարտ հարկատուն»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի երկամսյա կալանքի դեմ բողոքը մակագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին։ Դատական համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ դատավոր Պապոյանը Սարգսյանի պաշտպանների բողոքը չի բավարարելու, եւ պատգամավորը կշարունակի մնալ կալանքի տակ։ Երեկ նույն դատավոր Ռոբերտ Պապոյանը կալանքի տակ թողեց զոհվածի հորը՝ Արա Ռոստոմյանին. վերջինս եւս կալանավորված էր «Հեղաշրջման պլան»-ի քրեական վարույթի շրջանակում: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին մասով եւ 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով գործողություններ։


Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում է։ Արթուր Սարգսյանը չի ընդունում մեղադրանքը եւ իր նկատմամբ իրականացվող գործընթացները համարում է քաղաքական հետապնդում»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ականներն իրենց արձակուրդային շրջանն օգտագործելու են տարբեր մարզեր այցելելու, Երեւանի տարբեր վարչական շրջաններում հանդիպումներ ունենալու համար: Բանն այն է, որ սեպտեմբերի 20-ին կայանալու են ՔՊ վարչության նոր ընտրությունները, ու ՔՊ-ականները պետք է այս շրջանում փակ հանդիպումներ ունենան, զրույցներ՝ մարզերում, վարչական շրջանների ՔՊ խորհրդի, ակտիվի հետ, որոնք պետք է նոր վարչությունն ընտրեն: Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» 1000 պատվիրակ 20 անձի ընտրելու է ՔՊ վարչության անդամ: Եվ, ըստ մեր աղբյուրների, իշխանական ներկայացուցիչները այս փուլում բավականին ակտիվ աշխատանքներ են իրականացնելու: Հիշեցնենք՝ հուլիսի 2-ին տեղեկացրել էինք, որ 42 ՔՊ-ական ինքնառաջադրվել է վարչության անդամ դառնալու համար: Եվ այսպես, ՔՊ վարչության անդամ դառնալու հայտ է ներկայացրել.


1. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այժմ ղեկավարում է ՔՊ վարչությունը
2. Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը
3. Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը
4. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
5. ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը
6. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
7. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը
8. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը
9. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը
10. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը
11. ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը
12. ՊՎԾ նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը
13. ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը
14. ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը
15. ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը
16. ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը,
17. քարտուղար Արթուր Հովհաննիսյանը
18. ՔՊ խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը
19. Հայկ Սարգսյանը
20. Արսեն Թորոսյանը
21. Հասմիկ Հակոբյանը
22. Ալխաս Ղազարյանը
23. Արուսյակ Ջուլհակյանը
24. Արեն Մկրտչյանը
25. Սոնա Ղազարյանը
26. Կարեն Սարուխանյանը
27. Հերիքնազ Տիգրանյանը
28. Տաթեւիկ Գասպարյանը
29. Արմեն Խաչատրյանը
30. Արուսյակ Մանավազյանը
31. Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը
32. ԱԺ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը
33. ՔՊ-ական Նելլի Բավեյանը
34. Նարեկ Մարտիրոսյանը
35. Կառլեն Մկրտչյանը
36. Լուսինե Սարգսյանը
37. Արման Սմբատյանը
38. Քրիստինե Վարդանյանը
39. Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Փաշինյանի ընտանիքի քավորն է
40. Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը
41. Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը
42. ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը»։

Գործող իշխանությունը «ամրոցի դարպասները» բացելուց է խոսում, և դա ՀՀ ներխուժման մասին է
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար