30.07.2025
ՀՀ տնտեսության արտահանման ցուցանիշները մնում են խոր անկման մակարդակում. «Լույս» հիմնադրամ
prev Նախորդ նորություն

Հայաստան-Իրան հարաբերությունները պետք է հիմնված լինեն ազգային անվտանգության փաստաթղթի վրա

Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Մոհամմադ Ջաֆար Ջավադի Արջմանդի կարծիքով՝ Հայաստանի ու Իրանի միջև հարաբերությունները պետք է հիմնված լինեն ազգային անվտանգության փաստաթղթի վրա։


Ինչպես հայտնում է IRNA-ն, պրոֆեսորը նման տեսակետ է հայտնել Թեհրանի համալսարանի և IRNA գործակալության՝ ««Իրան-Հայաստան հարաբերություններ. անցում տարածաշրջանային և համաշխարհային նոր կարգի» խորագիրը կրող համատեղ հանդիպմանը։  «Երկրները զարգացնում են հարաբերություններն այլ երկրների հետ՝ հիմնվելով ազգային անվտանգության փաստաթղթի վրա, բայց մենք վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Հայաստանի հետ հարաբերությունները զարգացրել ենք՝ հիմնվելով այժմեական խնդիրների վրա»,-ասել է պրոֆեսորը։ 

Նա շեշտել է, որ Իրանը պետք է ուսումնասիրի և հասկանա, թե որքանով է իրականացվել հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման հեռանկարները՝ բացահայտելով հնարավորություններն ու սպառնալիքները։ Պրոֆեսոր Արջմանդի դիտարկմամբ՝ Իրանը չի կարող ներկա աշխարհում մեկուսացված, ռազմավարական մեկուսացման մեջ գտնվող երկիր համարվել, քանի որ  այն ունի բազմաթիվ հնարավորություններ և պետք է վարի հարևանության, բազմակողմանիության և արևելագիտության հավասարակշռված քաղաքականություն։


 

 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար