24.11.2024
Եվրահանձնակատար․ Թուրքիան ավելի է հեռանում Եվրամիությունից
prev Նախորդ նորություն

ԱՄՆ դեսպան.Ղարաբաղում պատերազմը կոչնչացնի ադրբեջանական տնտեսությունը

Լեռնային Ղարաբաղում պատերազմը չի բխում ոչ ՀՀ–ի, ոչ էլ Ադրբեջանի շահերից։Սակայն, ցավոք, երկու կողմերն էլ օգուտներ են փնտրում, ինչի հետևանքով երիտասարդներ են զոհվում։ Այդ մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ–ի դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Յան Քելլին։


Նա նշել է, որ Բաքուն չի ցանկանում պատերազմ, քանի որ պատերազմը կոչնչացնի նրանց տնտեսությունը։ Հայերը նույնպես պատերազմ չեն ցանկանում։ Ըստ նրա, այդ գործընթացոււմ կարևոր է Մինսկի խմբի դերակատարությունը, քանի որ նրանց շնորհիվ առկա է երկխոսություն Բաքվի ու Երևանի միջև։ Նա նշել է, որ ինքը կցանկանար ավելի մեծ երկխոսություն, սակայն նրանք միմյանց հետ զրուցում են ԱԳ նախարարների մակարդակով, փոխանցում է Jnews–ը։


Ըստ նրա, այժմ շատ քիչ առաջընթաց է նկատվում հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ կողմերը չեն ցանկանում կարգավորել այդ խնդիրը, սակայն Մինսկի խմբի առաքելությունը շատ կարևոր է`դա միակ միջոցն է կանխել պատերազմը։


Նա հավելել է, որ առկա է մեծ թշնամանք Բաքվի ու Երևանի միջև։ Դա ավելի վատ է, քան կաթոլիկների ու բողոքականների հարաբերությունները Հս.Իռլանդիայի ու Մեծ Բրիտանիայի միջև։