Հիբրիդային պղպջակ. Դաշնակցության գործը՝ զավեշտի փուլում
Երբ փորձում են Դաշնակցության հետ Լեւոն Տեր-Պետրոսյանի հակամարտությունը համեմատել Նիկոլ Փաշինյանի ասօրվա հետապնդումների հետ, ակամա հիշում եմ Հեգելի հայտնի արտահայտությունը. «Պատմության մեջ նշանակալից իրադարձությունները տեղի են ունենում երկու անգամ` առաջին անգամ որպես ողբերգություն, երկրորդ անգամ որպես զավեշտ»:
«Դրո»-ի եւ «30+1»-ի գործերով կար 5 դիակ, քստմնելի սպանություններ եւ մի ամբողջ ահաբեկչական կազմակերպության արխիվ:
Դաշնակցության անդամների դեմ այսօրվա գործերով չկա ոչ կատարված հանցագործություն, ոչ արյուն, ոչ տուժած մարդ, այլ լավագույն դեպքում` Strikeball խաղի դուրս նետված մնացուկներ: Տիպիկ սարքած գործ, որ հնարվել է Նիկոլ Փաշինյանի հորինված "հիբրիդային պատերազմի" PR պղպջակ-փազլը հավաքելու եւ Ալիեւին Հայաստանի «դենացիֆիկացիայի» (ապազգայնացման) առաջընթացը զեկուցելու նպատակով:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան