4.08.2025
Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Իրանին հարվածելու հարցում Թրամփը շարունակում է իր «ռազմավարական սպասումը»

Իրանին հարվածելու հարցում Թրամփը շարունակում է իր «ռազմավարական սպասումը»: Նա ևս երկու շաբաթով փորձել է հետաձգել իր նախագահության ամենաբարդ որոշման կայացումը՝ շարունակելով առաջնահերթություն տալ դիվանագիտությանը։ Այդ ընթացքում, հավատարիմ մնալով իր բանակցային մարտավարությանը, Թրամփը շարունակելու է մաքսիմալ ճնշում գործադրել Իրանի վրա։


Դա կարտահայտվի հարձակման պլանի հաստատմամբ, «համբերության բաժակը լցված է» ձևակերպումներով, ամերիկյան ռազմանավերի և ռազմական օդանավերի տեղափոխմամբ Մերձավոր Արևելք, տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերի անվտանգության մակարդակի բարձրացմամբ, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի նիստերի հրավիրելով:


Նա նույնիսկ անտեսում է ԱՄՆ հետախուզության ղեկավարի հայտարարությունը, ըստ որի՝ «Իրանն այժմ չի պատրաստվում ունենալ միջուկային զենք»։

Թրամփի թիմում և հանրության շրջանում տրամադրությունները տարբեր են՝ կոշտ գործողությունների կողմնակիցներից մինչև նուրբ դիվանագիտության ջատագովներ։

Ցանկացած որոշում կարող է բացասաբար անդրադառնալ Թրամփի վրա, հատկապես եթե պատերազմը ձգձգվի և միլիարդավոր դոլարներ արժենա:


Քաղաքագետ Սուրեն Սարգսյան


 

Իրանցիների նկատմամբ Հայաստանում պետք է անհրաժեշտ վերաբերմունք դրսևորել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
04.08.2025
Վաշինգտոնում հնարավո՞ր է Փաշինյան-Ալիև հանդիպում. Երևանն ու Բաքուն լռում են