12.06.2025
Սիմոնյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային կայունությունը
prev Նախորդ նորություն

Տեղ համայնքի երկու անչափահասները չէին հատել հայ-ադրբեջանական սահմանը․ մարզպետ

Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչները չէին հատել հայ-ադրբեջանական սահմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։


«Ես կարծում եմ՝ իրենք ավելի շատ սպասել են, որ մութն ընկնի, նոր վերադառնան»,- նշեց նա։


Դիտարկմանը, որ այդ դեպքում ինչպե՞ս էր ԱԱԾ-ն հայտարարում նրանց՝ Հայաստան վերադարձնելու մասին՝ մարզպետն արձագանքեց՝ նշելով, որ ԱԱԾ-ն վերջին հաղորդագրությունով հերքեց այդ փաստը։


Ղուկասյանի խոսքով՝ այն հատվածում, որտեղ մոլորվել են երեխաները՝ որևէ կապ չկա։


«ԱԱԾ-ն այդ հատվածում ծառայություն չի իրականացնում։ Ցավոք սրտի, հիմնականում նման դեպքեր լինում են հենց այսպիսի հատվածներում»,- նշեց Սյունիքի մարզպետը։


 

Կասեցվել է «Տաշիր պիցցա»-ի 2 տեսակի աղցանների արտադրությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը