12.06.2025
Տեղ համայնքի երկու անչափահասները չէին հատել հայ-ադրբեջանական սահմանը․ մարզպետ
prev Նախորդ նորություն

Կասեցվել է «Տաշիր պիցցա»-ի 2 տեսակի աղցանների արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊԸ- ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․Երևան, Էրեբունի փ․ 17/1), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:


Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Աղցան կեսար» և «Աղցան մայրաքաղաքային» արտադրատեսակների նմուշները «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ և «ԱՑԽՄ»՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։


Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ տվյալ աղցանների արտադրությունը կասեցվել է:


 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը