27.07.2025
Ճամբարակում զոհերի թիվը հասել է 3-ի
prev Նախորդ նորություն

Սիմոնյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային կայունությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Ողջունելով զրուցակցին` Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին Հայաստան կատարած այցի համար:

Կողմերի քննարկումների առանցքում են եղել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր:


Ալեն Սիմոնյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին:


 

Տեղ համայնքի երկու անչափահասները չէին հատել հայ-ադրբեջանական սահմանը․ մարզպետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին