7.06.2025
Փաշինյանի անվան քաղաքական ձախողում. պատմությունը խստորեն կդատի նրան
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ է Փաշինյանը դեմոնիզացնում Քոչարյանին

Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե Ռոբերտ Քոչարյանի՝ կաշառք վերցնելու փաստը պաշտոնապես արձանագրված է դատական համակարգում, իրավաբանորեն վիճարկելի է։


Քրեական գործը, որով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել կաշառք ստանալու համար, կարճվել է ոչ արդարացմամբ, այլ՝ վաղեմության ժամկետի անցնելու հիմքով։ Սա չի նշանակում, որ դատարանը հաստատել է Քոչարյանի մեղավորությունը, այլ միայն՝ որ քրեական հետապնդումը այլևս թույլատրելի չէ օրենքի ուժով։


Գործի կարճումը վաղեմության հիմքով չի համարվում դատական մեղադրական վճիռ։


«Թող գնան դատի տան: Հիմա, սրանից հետո ես երբ ելույթ ունենամ, Ռոբերտ Քոչարյան անունը հնչի, ասելու եմ՝ կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը, և այլն, և էդպես շարունակ: Լավ ամեն ինչին չափ կա, սահման կա: Իրանք էլ չեն ժխտում, որ բանում, Հունաստանում, բան, կղզի ունեն»,- ասել է Փաշինյանը՝ դարձյալ հիմնվելով ոչ թե փաստերի, իրավական անառարկելի ապացույցների, այլ սեփական խեղված ընկալումների վրա:


Սակայն խնդիրը չի սահմանափակվում միայն իրավական բաղադրիչով:


Ինչո՞ւ է Փաշինյանը դեմոնիզացնում Քոչարյանին:


Արդյո՞ք երկրորդ նախագահը Փաշինյանի համար «հարմար» ընդդիմություն է ու նա մտադիր է առաջիկա ընտրություններում խաղարկել 2021-ի մոդելը, թե՞ Փաշինյանը վախենում է Գյումրիի սցենարից, որտեղ ժողովուրդն, ի վերջո, չարյաց փոքրագույն ոչ թե ՔՊ թեկնածուին, այլ հին համակարգի սիմվոլ Վարդան Ղուկասյանին համարեց: 


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց


 

Վերջին օրերի յոթնամյա պատմությունը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին