24.11.2024
Վարչապետը բարձրաձայնեց բենզինի և դիզելային վառելիքի որակի խնդիրը
prev Նախորդ նորություն

«Գազպրոմը» մտադիր է ՀՀ-ից էլեկտրաէներգիան փոխել իրանական գազի հետ

«Գազպրոմը» մտադիր է Հրազդանի ՋԷԿ-ի արտադրվող էլեկտրաէներգիան փոխել իրանական գազի հետ: Այս մասին գրում է ռուսական «Վեդոմոստին»:


«Մենք տեսնում ենք ներուժ հայկական շուկայում աշխատանքի արդյունավետության բարձրացման հնարավորություն իրանական գազով էլեկտրաէներգիայի փոխանակման հաշվին: Հաջորդ տարի Հայաստանը մտադիր է կառուցել բարձրավոլտ ԷՀԳ, որը հնարավորություն կտա փոխանակման օպերացիաների շնորհիվ մատակարարել էլեկտրաէներգիան իրանական շուկա», – ասել է «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը: 


«Գազպրոմը» նաև մշակել է Հայաստանի գազային ոլորտի զարգացման սխեմա մինչև 2030 թվականը, որի քննարկումը ՀՀ կառավարության հետ կմեկնարկի արդեն այս տարի: