31.05.2025
Հստակ թիրախավորում են հայկական ազգային դիմադրության բոլոր օջախները. թուրքագետ
prev Նախորդ նորություն

Հակամարտություն՝ նոր մակարդակով

Լուսանկարը՝ golosarmenii.am
Լուսանկարը՝ golosarmenii.am

Նիկոլ Փաշինյանի գրառումն իհարկե բորբոքել է հանրությանը:


Սակայն, ինչպես թերեւս միշտ, հանրային ուշադրությունը կենտրոնանում է ոչ այնտեղ, որտեղ էականն է:


Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանի առավել էական գրառումը այն չէ, ինչ առավոտից քննարկում է հանրությունը:


Ահա վարչապետ Փաշինյանի առավել էական գրառումը. «Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը։


Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։


Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»:


Սա գրառում է Հայաստանի վարչապետի ֆեյսբուքյան էջից: Եվ ինչու՞ եմ հենց այս գրառումը համարում առավել էական: Որովհետեւ, նա փաստացի դրանով բարձրաձայնում է, որ կարող է լինել եկեղեցականների կյանքի քննություն, կարող են ի հայտ գալ այդ կյանքի տհաճ մանրամասներ, եւ ավելին՝ սա ըստ էության կարող է լինել կոմպրոմատային զգուշացում եկեղեցականներին:


Սա է ըստ էության էականը, որ նախընտրական տարում քաղաքական իշխանությունն ըստ էության նոր աստիճանի է բարձրացնում ՀԱԵ ղեկավարության հետ դիմակայությունը, ու ըստ էության՝ կոմպրոմատային աստիճանի:


Այս ամենը թերեւս վկայում է մի բանի մասին՝ նախընտրական այս պրոցեսում հանրությանը սպասում է կամ շատ մասշտաբային մի թատրոն, կամ հանրությունը կլինի ականատես ու մասնակից ներքին պայքարի ավելի խորը եւ ավելի անգութ դրսեւորումների, որոնք ունեն ֆունդամենտալ շարժառիթներ:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան


 

Կոլաբորացիոնիզմի նոր դրսեւորում
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով