Արցախում ներդրումներ կուղղվեն արևային էլեկտրակայանների կառուցմանը
Արցախում ներդրումներ կուղղվեն արևային էլեկտրակայանների կառուցմանը: Այս մասին գրում է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Վերջին շրջանում Արցախում ակտիվ քննարկումների փուլ է մտել արևային էլեկտրակայանների կառուցման հարցը, ինչը զարգացման մեծ նախադրյալներ ունի: Աբրահամյանը նշում է, որ հաշվի առնելով դա, նաև ներդրողների հետաքրքրությունն այս ուղղությամբ, կառավարության նիստում Արցախի վարչապետը հանձնարարել է հետազոտությունների գործընթաց սկսել:
«Սրանից զատ արդեն նախատեսված է, որ այսուհետ Արցախում կառուցվող նոր բնակարաններում՝ տաք ջրի մատակարարման համար, արևային մարտկոցներ են տեղադրվելու: Այս նախաձեռնությունը մեծ հեռանկար ունի և կարևոր է, որ գործնական քայլեր են արվում Արցախում իրականացվող ներդրումների հոսքն այս ոլորտ ուղղելու համար»,- facebook-յան իր էջում գրում է նախագահի խորհրդականը: