Նիկոլը փորձում է 2-րդ աշխարհամարտի պատմության կեղծումը ծախել Ֆրանսիայի վրա. Հակոբյան
Երկրորդ աշխարհամարտում հաղթել են դաշնակիցները՝ ԽԱՀՄ-ը, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան: Հայտնի է, որ Ֆրանսիայի հաղթանակը մեղմ ասած «ականջներից ձգած է» ու առանձնապես չի տարբերվում օրինակ՝ լեհական հաղթանակից:
1940-ին Ֆրանսիան շշմեցուցիչ պարտություն է կրել ու կապիտուլացվել՝ դրա հետ ուղեկցված ստորացումով: Այնուամենայնիվ, 1940-ականների Ֆրանսիան չի խայտառակվել այնպես, ինչպես Նիկոլական Հայաստանը: Որովհետև կապիտուլացված Ֆրանսիայում գտնվել է գեներալ դը Գոլ, ով ի տարբերություն Ֆրանսիայի ռազմաքաղաքան էլիտայի մի հատվածի՝ չի համակերպվել Հիտլերի վեցնոցը դառնալու մտքի հետ և իր համախոհների հետ միասին հակահիտլերյան դիմադրության շարժում է կազմակերպել, ինչի արդյունքում էլ 1945-ին Ֆրանսիան տեղ ունեցավ Գերմանիայի անվերապահ կապիտուլացման ակտի ստորագրման արարողության սեղանին:
Սրանք հանրահռչակ փաստեր են, որոնք առանձնապես քննության կարիք չունեն: Ինչու՞ եմ սա արծարծում, որովհետև Նիկոլը փորձում է Երկրորդ աշխարհամարտի պատմության կեղծումը ծախել եվրոպացիների, մասնավորապես՝ Ֆրանսիայի վրա:
Պետական հեռուստաընկերության եթերում Նիկոլի քարոզիչները կազմակերպում են «քննարկում», որտեղ ոմն «քաղաքագետուհի» թեմա է բացում, թե խորհրդային և հետխորհրդային տարիներին հայության շրջանում միֆ է պտտվել, թե իբր Երկրորդ աշխարհամարտում Ֆրանսիան չի կռվել կամ լավ չի կռվել (արհեստածին հերյուրանք): Դրա վրա Պետրոսը չափ է տալ, իսկ «փորձագիտական» խոռը սկսում է՝ …այն էլ ոնց է կռվել… ի տարբերբերություն ԽՍՀՄ-ի՝ Ֆրանսիան այսպես, Ֆրանսիան այնպես… Կարճ ասած՝ բեմադրվում է մի տեսարան, որտեղ Նիկոլի անգրագետ քարոզիչները միաժամանակ համ վատաբանում են «քըխ Սովետին», համ էլ հաճոյանում են Մակրոնի Ֆրանսիային:
Հանրայինի եթերում պատմությունը կեղծելով՝ Նիկոլն իր եվրագործընկերներին ստոր ծառայություններ է մատուցում, որ հանկարծ չբարկանան, թե ինչու էր մայիսի 9-ին Մոսկվայում: Միաժամանակ, Նիկոլը Մակրոնին «քավորի պատասխան էր» տալիս: Հիշու՞մ եք, որ Հայաստանում Մակրոնի դեսպանը հայտարարում էր, թե Նիկոլը չի հանձնել Արցախը, այլ 1991-ի Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրողներն են հանձնել: ԽՍՀՄ դերը վարկաբեկելով ու Ֆրանսիայի դերը բարձրացնելով՝ Նիկոլի քարոզիչները Մակրոնին վարձահատույց են լինում հենց այդ հայտարարության համար:
Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյան