Եղանակը Հայաստանում․ կարճատև անձրևներ, քամի և կարկուտ
Մայիսի 8-ի կեսօրից հետո հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Շիրակում, Լոռիում և Տավուշում տեղումները կլինեն ուժեղ։
Երևանում մայիսի 8-ի ցերեկը, ինչպես նաև մայիսի 10-13-ին՝ հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Ամպրոպի ընթացքում քամին կուժգնանա՝ հասնելով 15-18 մ/վ։ Մայիսի 9-ին մայրաքաղաքում տեղումներ չեն կանխատեսվում։
Մարզերում՝ մայիսի 8-ի ցերեկը, 11-13-ին՝ շրջանների մեծ մասում, մայիսի 9-ի ցերեկը և 10-ին՝ առանձին հատվածներում կգրանցվեն կարճատև տեղումներ և ամպրոպ։ Մայիսի 8-ին, 12-ին և 13-ին առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ և կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ մինչև 18-22 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին կբարձրանա 3-4 աստիճանով, իսկ 12-13-ին՝ կնվազի 4-6 աստիճանով։