8.05.2025
Լուսանկարը՝ 1lurer.am
prev Նախորդ նորություն

Կոռուպցիան մենք համարում ենք մեր ազգային անվտանգության սպառնալիք. Գրիգորյան

Կոռուպցիան մենք համարում ենք մեր ազգային անվտանգության սպառնալիք, դրա համար Անվտանգության խորհրդի գրասենյակը սրանով ևս զբաղվում է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:


«Քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության համար առաջնահերթություն է, և Անվտանգության խորհուրդը նաև դրա շրջանակներում է աշխատանքներ կատարում:


Եվ հրապարակումները, որոնք կան մամուլում, այդ հրապարակումների մասին մենք հավաքագրում ենք և տեղեկացնում ենք նաև զեկույցով վարչապետին՝ համարելով, որ կոռուպցիայի դեմ պայքարն առաջնահերթություն է և ազդում է ՀՀ անվտանգության վրա»,-ասել է Գրիգորյանը:


Գրիգորյանը նաև ավելացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում որևէ նոր բան չկա:


«Խաղաղության պայմանագրի բանակցություններում որևէ նոր բան չկա, այն ինչ հարապարակային եղել է, կարելի է ասել այդքանն է, եթե որևէ նոր բան լինի, բնականաբար մենք կտեղեկացնենք հանրությանը»,-ասել է նա:


 


 

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ
Հաջորդ նորություն next