8.05.2025
Առկա են վարչապետի հետագա պաշտոնավարման իրավաչափությունը կասկածի տակ դնող բժշկական փաստեր
prev Նախորդ նորություն

Փաշինյանը կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացումը

Լուսանկարը՝ 1lurer.am
Լուսանկարը՝ 1lurer.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու առիթով:


Ուղերձում նշված է.


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։


Գերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է, որի հետ բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացմանը Հայաստանի Հանրա­պետու­թյան կառավարությունը մեծ կարևորություն է տալիս: Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնա­վար­ման տարիներին ևս մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբե­րու­թյունները կշարունակեն ընդլայնվել՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխա­դարձ վստահության վրա:


Բարձր ենք գնահատում Գերմանիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխա­նությանն ու տարածքային ամբողջականությանը, Հայաստանում իրականացվող ժո­ղովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկե­րության հետագա խորացմանը: Վստահ եմ, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ մեզ կհաջողվի նաև էականորեն ակտիվացնել Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական կապերը։


Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունում, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Կոռուպցիան մենք համարում ենք մեր ազգային անվտանգության սպառնալիք. Գրիգորյան
Հաջորդ նորություն next