8.05.2025
Գեղամ Մանուկյան. Մարտական հերթապահության համար վճարում եք 1700 դրամ, իսկ պարեկին՝ 11 000
prev Նախորդ նորություն

Գալյան. Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, հանրաքվեի ժամկետները դեռ չեն որոշվել

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ նոր Սահմանադրության տեքստը դեռ գտնվում է մշակման փուլում։ Ըստ նախարարի՝ վերջնական տարբերակը դեռ պատրաստ չէ, սակայն աշխատանքներն ընթանում են ակտիվ։


«Տեքստը ներկայումս մշակման փուլում է։ Առաջիկայում այն կքննարկվի Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների հետ։ Հայեցակարգը պատրաստ է, բայց դրանում ներառված որոշ դրույթներ պետք է վերանայվեն կամ լրացվեն։ Երբ տեքստը լինի ամբողջական, այն հանրային քննարկման կդրվի», — ասաց նախարարը։


Անդրադառնալով ՀՀ անկախության հռչակագրի հնարավոր բացառմանը Սահմանադրությունից՝ Գալյանը նշեց, որ հարցը դեռ վերջնականապես չի որոշվել։ «Վարչապետը նման դիրքորոշում հայտնել է, բայց դեռ քննարկման փուլում ենք։ Տարբեր տարբերակներ դիտարկվում են», — հավելեց նա։


Գալյանը նաև պարզաբանեց, որ այս պահին Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը դեռ նիստ չի գումարել, իսկ մասնագիտացված հանձնաժողով առայժմ ձևավորված չէ։ «Հիմա գործընթացը համակարգում է արդարադատության նախարարությունը։ Աշխատանքներն իրականացվում են մեր ներքին ռեսուրսներով», — ընդգծեց նա։


Հանրաքվեի անցկացման ժամկետների մասին հարցին ի պատասխան նախարարը ասաց. «Դեռ չենք քննարկել, թե երբ կարող է տեղի ունենալ հանրաքվեն։ Ես նշել եմ, որ տեքստը կարող է պատրաստ լինել մոտ 10 ամսում։ Երբ որոշում կայացվի, անպայման կտեղեկացնենք։ Կատարվելու է լայն հանրային քննարկում, և քաղաքացիներին կտրվի բավարար ժամանակ՝ կարծիք ձևավորելու համար»։


Նա նաև վստահեցրեց, որ գործընթացը փակ չի լինելու. «Որևէ բան չենք թաքցնելու։ Վերջում ժողովրդի խոսքն է որոշիչ լինելու՝ քվեարկելու են կողմ, թե դեմ»։


 

Մահացել է Սամվել և Կարեն Կարապետյանների հայրը
Հաջորդ նորություն next
 Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին
06.05.2025
Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին