4.05.2025
Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացին
prev Նախորդ նորություն

Ամփոփվեցին «Հաղթանակն իմ արխիվներում» ու «Փոքրիկ Արցախը մեծ հաղթանակի համար» մրցույթները

Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունն ամփոփել է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակին նվիրված «Հաղթանակն իմ արխիվներում» ու «Փոքրիկ Արցախը մեծ հաղթանակի համար» խորագրերով ստեղծագործական մրցույթի արդյունքները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այն հայտարարվել էր մարտի սկզբին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Մրցույթի նպատակն էր ևս մեկ անգամ արժևորել հերոսական անցյալի էջերն ու մեր կողքին ապրող մարդկանց, որոնք անուրանալի ներդրում են ունեցել մեծ հաղթանակի գործում:

Մրցույթի մասնակիցները պատվոգրեր, խորհրդանշական նվերներ և դրամական պարգևներ ստացան:

«Իմ հայրը շատ կարևորում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, որում մեծ ներգործություն է ունեցել հայ ազգը: Մեր ընտանիքի դիրքորոշումը հստակ է ՝ ամեն կերպ աջակցել, սատարել մեր պատերազմի մասնակից եղբայրներին և քույրերին: Մենք ամեն ծրագիր հօգուտ պատերազմի մասնակից մեր եղբայրների անպայման իրագործելու ենք»,- իր խոսքում նշեց «Ոչ օլիմպիական մարզաձևերի միության» համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը՝ նշելով, որ ուրախ է, որ անձամբ է մրցույթի հաղթողներին պարգևատրելու:

Իր հերթին, Հայաստան-Արցախ երիտասարդական միության նախագահ Լիանա Մանուկյանը նշեց, որ մրցույթին երիտասարդների մասնակցությունը կարևորել են այն հանգամանքով, որ երիտասարդ սերունդը ևս մեկ առիթ ունենա իրենց տանը խոսելու Հայրենական մեծ պատերազմի, իրենց պապերի մասին ու այդ հերոսական պատմությունները հնարավորություն լինի ի լուր աշխարհի ներկայացնելու:

Ի դեպ, իրենց պապերի պատմությունը ներկայացնելու հնարավորություն ունեցել են նաև մերօրյա հերոսները, օրինակ, 44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած և հրաշքով փրկված Սերգեյ Համբարձումյանը, ում պապը 1943 թվականից համալրել է Թամանյան դիվիզիայի շարքերը:

 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով