2.05.2025
Նոր Նորքի թաղապետն, ըստ ամենայնի, պահպանելու է պաշտոնը. նրա կուսակցությունը դիմել է շանտաժի
prev Նախորդ նորություն

Իշխանության դիրքորոշումները չկիսելը կամ քննադատելը ծանր հանցագործություն է

Իշխանությունը Ադրբեջանի պահանջների ներքո փոփոխվող սահմանադրության շրջանակներում կարող է հանգիստ քրեականացնել քաղաքական ընդդիմախոսների գործունեությունը, սահմանել, որ իշխանության դիրքորոշումները չկիսելը կամ քննադատելը ծանր հանցագործություն է:


Ավելին, իշխանությունը կարող է սահմանել, որ իշխանության կոնֆորտին հակասող ցանկացած քայլ, խոսք, գործողություն պետությանը լեգիտիմ հիմք է տալիս արձագանքել բռնությամբ:


Հայաստանում բռնապետություն կառուցելու շրջանակներում իշխանությունը ոչ միայն քաղաքական դաշտում, այլ առհասարակ հիմք է դրել «մարտեր առանց կանոնների» սկզբունքին, որտեղ իշխանությունն ունի անսահմանափակ իրավասություններ և օրենքից դուրս գործելու իրավունք, իսկ պաշտպանվողները, ծեծվողներն ու բռնության ենթարկվողները բացառապես մեկ ճանապարհ` տուժվելու և նստելու:


ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան


 

Ծեծի միջադեպը վերածվել է մեդիաաղմուկի, ոչ թե պայքարի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով