2.05.2025
Լուսանկարը՝ dialogorg.ru
prev Նախորդ նորություն

Նոր Նորքի թաղապետն, ըստ ամենայնի, պահպանելու է պաշտոնը. նրա կուսակցությունը դիմել է շանտաժի

Կանխատեսել էի, որ եթե քաղաքական և քրեաիրավական գնահատական չտրվի Նոր Նորքի վարչական ղեկավարի արարքին, ապա պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի մակարդակով երկրում խրախուսվում են քաղաքացիական բախումներ:


Գնահատականս մնում է անփոփոխ:


Տեղի է ունենում իրավական ֆարս, խոշտանգողների և խոշտանգվողների պատասխանատվության, այսպես ասած, համահարթեցում: Ավելին, Չախոյանին և Երևանի ավագանու ընդդիմադիր անդամին ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել, քան խմբակային ծեծի մասնակիցներին:


Քաղաքական պատասխանատվության մասին ընդհանրապես խոսք չկա:


Տիգրան Տեր-Մարգարյանն, ըստ ամենայնի, պահպանելու է պաշտոնը. նրա կուսակցությունը դիմել է քաղաքական շանտաժի՝ սպառնալով լուծարել քաղաքային կոալիցիան, եթե Նոր Նորքի վարչական ղեկավարը պաշտոնանկ արվի:


Այս իրավիճակում ընդդիմադիր ուժերը պետք է լրացնեն իրենց պահանջների շարքը՝ ներառելով նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների կետը:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց


 

Իշխանության դիրքորոշումները չկիսելը կամ քննադատելը ծանր հանցագործություն է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով