29.04.2025
Հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ և 82 միլիմետրանոց ականանետ
prev Նախորդ նորություն

ԱԳՆ. Թուրքիային պետք չէ Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը

Թուրքիային պետք չէ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը: Այս մասին Հանրայի հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Մոսկվայում արված հայտարարությանը:


«Տարիներ շարունակ Թուրքիայի ղեկավարությունը իր սադրիչ հայտարարություններով կոշտացնում է Ադրբեջանի առանց այն էլ դեստրուկտիվ քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ նպատակ ունենալով արգելափակել բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացը: Ակնհայտ է, որ Թուրքիային պետք չէ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը, քանի որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը էապես կնվազեցնի Բաքվի կախվածությունն Անկարայից»,- հայտարարել է փոխնախարարը:


Նշենք, որ Էրդողանը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները պետք է վերսկսվեն որքան հնարավոր է շուտ, քանի որ իրավիճակը շփման գծում ցույց է տալիս, թե որքան ճգնաժամային է իրավիճակը, որը հղի է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի վերսկսման սպառնալիքով:


 

Մամուլի տեսություն. Կարեն Կարապետյանը պատրաստավում է երկարատև կառավարման
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը
29.04.2025
Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը