8.06.2025
Հայ առաքելական եկեղեցին անմասն չի մնում քաղաքական գործընթացներից
prev Նախորդ նորություն

Հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ և 82 միլիմետրանոց ականանետ

Մարտի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 100 կրակոց:


ԱՀ ՊՆ-ից հայտնում են, որ Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ):


ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

ԱԳՆ. Թուրքիային պետք չէ Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին