19.04.2025
Մհեր Գրիգորյանն ու Մարտին Էռնեկյանը քննարկել են համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Հայաստանի արտգործնախարարը՝ Հայաստան–Թուրքիա երկկողմ ծրագրերի և հեռանկարների մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը՝ նշելով, որ քննարկումները եղել են բովանդակային և ուղղված ինչպես արդեն իրականացված քայլերի ամփոփմանը, այնպես էլ՝ ապագա նախաձեռնությունների ու տարածաշրջանային խնդիրների վերլուծությանը։


«Սա, նախ և առաջ, ինձ համար հնարավորությունն է խոսելու ձեզ հետ և ձեր միջոցով՝ Թուրքիայի հասարակության հետ։ Երբեմն երկու հասարակություններում կան պատկերացումներ, որոնք չեն համապատասխանում պաշտոնական մակարդակի իրականությանը։ Ուստի այս ձևաչափը կարևոր եմ համարում», — նշել է Միրզոյանը։


Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունների օրակարգում արդեն իրականացվել են մի շարք շոշափելի քայլեր։ Դրանց թվում են՝ Հայաստանի և Թուրքիայի օդային տարածքի օգտագործումը, Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ենթակառուցվածքների համատեղ գնահատումը, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթուղու հետազոտությունը։


Միրզոյանը հավելել է, որ մի քանի օր առաջ Թուրքիայում հանդիպել են երկու երկրների տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները՝ քննարկելու սահմանի մոտ գտնվող Անիի պատմական կամրջի վերականգնման ծրագիրը։


«Գործընթացը շարունակվում է։ Սակայն կան նաև պայմանավորվածություններ, որոնք դեռևս կյանքի չեն կոչվել։ Մասնավորապես, սահմանը բացելու վերաբերյալ՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրերով քաղաքացիների համար», — նշել է նախարարը։


Միրզոյանի խոսքով՝ երկու կողմերն ունեն ընդհանուր ըմբռնում, որ վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ և սահմանի ամբողջական բացմամբ։


Հարցազրույցում Միրզոյանը նշել է նաև, որ կողմերն անդրադարձել են մեծածավալ առևտրի հնարավորություններին, համատեղ էներգետիկ ծրագրերին, տարանցման ուղիներին, ինչպես նաև միջազգային հարթակներում համագործակցությանը։


«Իրականությունն այն է, որ որոշ հարցերում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի վերաբերյալ, մեր ընկալումները երբեմն ավելի մոտ են, քան կարող է թվալ», — ընդգծել է Միրզոյանը։


 

Խաղաղության պայմանագրի ստորագրումը չի ենթադրում բոլոր խնդիրների լուծում մեկ փաստաթղթով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար