16.04.2025
Գրիգորյանն ու Կուբիլյուսը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները
prev Նախորդ նորություն

ՀՀ ՊԵԿ-ը և Իրանի մաքսային ծառայությունը քննարկել են Ագարակի անցակետի հետ կապված հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ստորաբաժանումների ներկայացուցիչները Ագարակի անցակետում հանդիպում են ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» անցման կետի անձակազմի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, ինչպես նաև Սյունիքում ԻԻՀ գլխավոր հյուպատոսը։


ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են անցակետի բնականոն աշխատանքի հետ կապված հարցեր։ Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացքը, ինչպես նաև անցակետի մուտքի և ելքի ընթացակարգերի առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել նաև մաքսային գործառույթների և հսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներին։


 

ՀՀ պետական բյուջե 2018-2024 թթ. լրացուցիչ մուտք է եղել 4,2 մլրդ դոլար. Փաշինյան
Հաջորդ նորություն next