ԲՀԿ-ն առաջատարն է, հանրությունը գոհ է նաև Կարեն Կարապետյանի գործունեությունից. Հարցում
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը հաարցումներ է անցկացրել պարզելու, թե ինչ տրամադրություններ են տիրում հանրության շրջանում երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների շուրջ:
Ըստ հարցումների` 2016 թվականի կարևորագույն քաղաքական իրադարձություն է նշվել կառավարության փոփոխությունը, ընդ որում` գործադիրի կազմի փոփոխությունը բավականին դրական է ընկալվել հանրության կողմից: Կենտրոնի տնօրեն Վալերի Ֆյոդորովի խոսքով` վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 46 տոկոսը, 5 տոկոսը` բացասական:
Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ֆյոդորովի նշել է, որ հարցվածները նաև պատասխանել են հարցին, թե առաջադրված քաղաքական ուժերից ո՞ւմ կընտրեին, եթե ընտրությունները անցկացվեին արդեն այդ կիրակի: Ըստ այդմ` առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է` 26 տոկոսը վստահության քվեն տա Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքին, իսկ Հանրապետական կուսակցությանը պատրաստ է ընտրել հարցվածների 19 տոկոսը: Մնացած ուժերը բավականին զիջում են իրենց դիրքերը: Ամենից փոքր ձայն ունեն «Օհանյան -Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն ու «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ` նրանց ձայն կտա հարցվածների 1 տոկոսը միայն: