Փորձագետ. Պուտինի ու Էրդողանի բանակցությունները բարդ են լինելու
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև Մոսկվայում կայանալիք բանակցությունները բարդ են լինելու, սակայն երկու երկրների դիրքորոշումները շատ հարցերում համընկնում են։
Ռուս–թուրքական հարաբերությունների հետագա բարելավումը կապված է ԵՄ–ի հետ Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունների վատթարացմամբ։ Այդ մասին հայտարարել է Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը, փոխանցում է news.cn–ը։
Ըստ նրա, առկա են նաև ստորջրյա խութեր, որոնք կարող են ազդել հարաբերությունների վրա` դա Սիրիայի ու Բաշար Ասադի ապագայի հարցերն են։ Նա հիշեցրել է, որ Թուրքիան ու ՌԴ–ը համաձայն են, որ Սիրիան պետք է պահպանվի, որպես միասնական պետություն։
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Պուտինն ու Էրդողանը մարտի տասին կքննարկեն Թուրքական հոսքի և Ակկույու ատոմակայանի շինարարության հարցերը։