ՆԱՏՕ–ի ռազմակայանը Փոթիում կարող է հանգեցնել Մոսկվայի կտրուկ արձագանքին
Թբիլիսիի պատրաստակամությունը Փոթիում ՆԱՏՕ–ի ռազմաբազա ստեղծելու հետ կապված կարող է հանգեցնել Մոսկվայի սուր արձագանքին ու խաթարել Դաշինքի ու ՌԴ–ի երկխոսության վերականգնումը։
Թբիլիսիում կայացել է ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի արտագնա նիստ, որտեղ քննարկվել է Սև ծովի անվտանգության հարցը, փոխանցում է rosbalt.ru–ը։ "Коммерсант"–ի փոխանցմամբ, վրացական Փոթի նավահանգստի մոտակայքում կարող է ստեղծվել ՆԱՏՕ–ի ափամերձ պահպանության բազա, ինչի մասին հայտարարել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ Վլադիմիր Չաչիբայան։
ՌԴ ԳՇ նախկին պետ, բանակի գեներալ Յուրի Բալուևսկին հայտարարել է, որ Վրաստանն ամեն գնով ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ–ին։ Նա նշել է, որ ՆԱՏՕ–ի ոչ անդամ պետությունների տարածքում մինչ այս պահը ռազմաբազաներ չուներ, փոխանցում է РИА Новости–ին։
Նա նշել է, որ վրացական առաջարկությունը կարելի է գնահատել, որպես «նվեր», ինչի դիմաց Վրաստանը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ–ին։ Ըստ նրա, Փոթիում նա եղել է բազմաթիվ անգամ և եթե այնտեղ միջոցներ տեղադրվեն, որտեղից հնարավոր կլինի հետևել Սև ծովի արևելյան հատվածին, ապա նրանք կարող են այդտեղից հարվածել նաև ցամաքային օբյեկտներին։
Գեոպոլիտիկ խնդիրների ակադեմիայի նախագահ Կոնստանտին Սիվկովը հայտարարել է, որ վրացական Փոթիում ՆԱՏՕ–ի ռազմակայանի ստեղծումը շատ իրատեսական է համարում։