ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության օրենքը ստացել է խորհրդարանական հանձնաժողովի հավանությունը
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Եվրոպակա Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին, ինչը հնարավորություն կտա այն ներառել խորհրդարանի առաջիկա նիստի օրակարգում։
Նախկինում նախատեսված էր, որ հանձնաժողովը իր եզրակացությունը կտա մարտի 3-ին և կուղարկի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քվեարկության, սակայն իրավական տեխնիկական հարցերի պատճառով քվեարկությունը հետաձգվել էր։
Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը պարզաբանել է. «Այս օրենքը չի հանդիսանում Եվրամիության անդամակցության հայտ։ Այն համապատասխանում է մեր՝ ԵՄ-ի հետ առավել մերձեցման ուղղությանը»։
Հարկ է նշել, որ փետրվարի 12-ին Ազգային ժողովն արդեն ընդունել է օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ 63 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Հայաստանի կառավարությունը հաստատել էր այս նախաձեռնությունը դեռևս հունվարի 9-ին։