Ունենք հանցագործությունների, ՃՏՊ-ների ընդհանուր թվի նվազում. ՆԳ նախարար
2024-ին ունենք հանցագործությունների գրանցված թվի նվազում: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
Նա շեշտեց, որ գրանցված հանցագործությունները նվազել են 434-ով՝ 1.1 տոկոսով:
«Պետք է փաստել նաև, որ հանցավորության ընդհանուր կառուցվածքը ևս կարևոր նշանակություն ունի: Արձանագրում ենք, որ դեպքերի գերակշիռ մասը՝ 81.4 տոկոսը, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են, ինչը նշանակում է, որ անվտանգային տեսանկյունից բավական լավ դիրքերում ենք գտնվում:
Մի նվաճում եմ ուզում արձանագրենք. ՃՏՊ-ների հետ կապված մտահոգությունն ենք միշտ քննարկում: Ուզում եմ ասել՝ զոհերի և վիրավորների քանակն իհարկե էլի մտահոգիչ է, որքան էլ նվազեն: Պետք է փաստեմ՝ 2024-ի արդյունքներով 2023-ի համեմատությամբ ՃՏՊ-ների ընդհանուր թվի նվազում ունենք 295-ով. զոհերի թիվը նվազել է 45-ով, վիրավորներինը՝ 421-ով: Սա կատարված ահռելի աշխատանքի արդյունք է»,- շեշտեց նա: