19.03.2025
Ալեն Սիմոնյանը մեկնեց Ստրասբուրգ
prev Նախորդ նորություն

«Հայաստանի կողմից առաջակվող գործընթացը ո՛չ բարդ է, ո՛չ էլ անիրագործելի». ԱԳՆ խոսնակ

Հայաստանի Հանրապետության Կառավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով։ Այս մասին «Արմենպրեսի»-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ու այդ երկրի ՊՆ-ն Հայաստանին կրկին մեղադրել են հրադադարի ռեժիմի խախտումների մեջ։


«ՀՀ բանակը Կառավարությանը ենթակա մարմին է և գործում է հենց այս տրամաբանությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է հետաքննել հրադադարի ռեժիմի խախտումների մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Պետք է արձանագրեմ, որ մինչև այս պահն Ադրբեջանը ՀՀ Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ոչ մի փաստական տվյալ չի փոխանցել Հայաստանին։ Ադրբեջանը չի արձագանքել նաև դեռևս 2024 թ․ հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության արած առաջարկին՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին»,-ասել է ԱԳՆ խոսնակը:


Ինչ վերաբերում է նրան, որ մեկնաբանելով ՀՀ վարչապետի աշխատակազմի հայտարարությունն՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը Հայաստանին մեղադրել է բարդ և գործնականում անիրագործելի նախաձեռնություններ առաջ քաշելու մեջ, Անի Բադալյանն ասաց. «Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցման և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Տրամաբանորեն, համաձայնեցված փաստաթուղթը պետք է ստորագրվի, և Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է սկսել խորհրդակցությունները դրա ստորագրման տեղի և ժամկետների մասին։ Ակնհայտ է, որ առաջակվող գործընթացը ո՛չ բարդ է, ո՛չ էլ անիրագործելի։


 


 

ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց ՔՊ-ական Հռիփսիմե Հունանյանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր